𝟐𝟎𝟐𝟓 թ․ մարտի 𝟏𝟏-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի ունեցավ հերթական մասնագիտական աշխատանքային քննարկում՝ մայրաքաղաքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից էլեկտրահաղորդման ցանցերի վերակառուցման ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվող ընթացիկ աշխատանքների վերաբերյալ։
Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, «Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ ընկերության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ։
Ծրագրի նպատակն է Երևան քաղաքի բնակիչ-բաժանորդներին անխափան և որակյալ էլեկտրամատակարարումն ապահովելու համար «ՀԷՑ» ՓԲ ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացնել մայրաքաղաքի էլեկտրական ցանցերի վերակառուցում և 𝟔,𝟏𝟎/𝟎,𝟒 կՎ լարման թվով 𝟓𝟔 մեկ տրանսֆորմատորային ենթակայանների փոխարինում՝ երկտրանսֆորմատորային ենթակայաններով։
Աշխատանքային հերթական քննարկման ժամանակ Տեսչական մարմնի էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության կողմից ներկայացվեցին մի շարք առաջարկություններ և դիտողություններ՝ կապված «Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ ընկերության կողմից տվյալ ծրագրի շրջանակներում իրականացրած և նախապես Տեսչական մարմին ներկայացված էսքիզային նախագծերի վերաբերյալ, ինչպես նաև քննարկվեց տվյալ ենթակայաններին քաղաքաշինական և գեոդեզիական նորմերի, ինչպես նաև հրդեհային անվտանգության նորմերով սահմանված պահանջների խստագույնս պահպանման անհրաժեշտության հարցը։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել աշխատանքային քննարկումները և արդյունքները ամփոփել մեկ շաբաթից։