2025 թվականի մայիսի 22-ին՝ համաձայն նախապես հաստատված աշխատանքային ժամանակացույցի, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Քաղաքացիներին ընդունեցին Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը և ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը։ Ընդունելության ընթացքում քննարկվեցին քաղաքացիների կողմից բարձրացված տարբեր խնդիրներ, տրվեցին համապատասխան հանձնարարականներ և խորհրդատվություն՝ ներկայացված հարցերի լուծման նպատակով։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10