2025 թվականի հուլիսի 3-ին, ըստ նախապես հաստատված աշխատանքային ժամանակացույցի, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը։
Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը հանդիպում ունեցավ Telecom Armenia ԲԲԸ ներկայացուցիչների հետ։
Ընդունելության ընթացքում քննարկվեցին գեոդեզիայի և հողօգտագործման ոլորտին առնչվող մի շարք հարցեր։
Ընկերության ներկայացուցիչները ներկայացրին իրենց հուզող խնդիրները, որոնց վերաբերյալ տրվեցին համապատասխան հանձնարարականներ և խորհրդատվություն՝ դրանց լուծման նպատակով։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10