2025թ. հունիսի 9-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի ունեցավ ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն՝ առաջին կիսամյակում իրականացված գործունեության ամփոփման վերաբերյալ։
Խորհրդակցությունը վարում էր Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը։ Մասնակցում էին ղեկավարի տեղակալներ Արազ Պապիկյանը, Սուրեն Մինասյանը, ինչպես նաև ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Օրակարգում ընդգրկված էին Տեսչական մարմնի կողմից 2025 թվականի առաջին կիսամյակում իրականացված ստուգումների արդյունքների ու արձանագրված խնդիրների վերաբերյալ մի շարք հարցեր։
ՏՄ ղեկավարի տեղակալներ Արազ Պապիկյանն ու Սուրեն Մինասյանը՝ յուրաքանչյուրն իր համակարգման ոլորտով ներկայացրեցին կատարված աշխատանքները, արձանագրած արդյունքները և առաջիկա նախատեսված անելիքների պլանավորումը։
Քննարկման ընթացքում ձևակերպվեցին ոլորտային մի շարք առաջնահերթություններ՝ ուղղված վերահսկողական գործընթացների արդյունավետության բարձրացմանը և ոլորտային խնդիրների նպատակային լուծմանը։
Խորհրդակցության ավարտին Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին տվեց տարբեր հանձնարարականներ՝ ուղղված աշխատանքային գործընթացների համակարգված շարունակականությանը և արդյունավետության բարձրացմանը։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10