2025 թվականի հուլիսի 16-ին՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Քաղաքացիներին ընդունեցին Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը և ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը։ Ընդունելության ընթացքում քննարկվեցին քաղաքաշինության գործունեության վերահսկողության ոլորտին առնչվող հարցեր։
Քաղաքացիները ներկայացրեցին խնդրի առնչությամբ իրենց հուզող խնդիրները և տեղում ուսումնասիրվեց բարձրաձայնված խնդրի վերաբերյալ առկա փաստաթղթերի ամբողջական փաթեթը։
ՏՄ ղեկավարի կողմից քաղաքացիների կողմից բարձրացված խնդրի լուծման համար տրվեցին համապատասխան հանձնարարականներ և խորհրդատվություն՝ ներկայացված հարցերի լուծման նպատակով։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10