ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում ստացվել էր ահազանգ քաղաքացու կողմից այն մասին, որ Արշակունյաց պողոտա թիվ 135 հասցեի հարևանությամբ անօրինական և համայնքի կողմից, առանց համապատասխան թույլտվության, իրականացվել են հողամասի սահմանազատման և հողազավթման աշխատանքներ։ Տեսչական մարմինը իր լիազորությունների շրջանակում համապատասխան գրությամբ դիմել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին՝ խնդիրը կարգավորելու և տարածքը նախկին տեսքին բերելու նպատակով։ Արդյունքում՝ համապատասխան մասնագետների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արշակունյաց պողոտա թիվ 135 հասցեի տարածքում քաղաքացու կողմից ապօրինի տեղադրված մետաղական կոնստրուկցիաներով ցանկապատն ապամոնտաժվել է, և տարածքը բերվել է նախկին տեսքի։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10