2025 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ ՏՄ ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանի և Արազ Պապիկյանի ուղեկցությամբ, աշխատանքային այց են կատարել Արագածոտնի մարզի Ապարան համայնք և Շենավան բնակավայր՝ տեղում ուսումնասիրելու պետական ծրագրի շրջանակներում իրականացվող դպրոցների շինարարական աշխատանքների ընթացքը։Այցի ընթացքում Տեսչական մարմնի ղեկավար կազմը ծանոթացել է Ապարան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի և Շենավան գյուղի միջնակարգ դպրոցի կառուցման ընթացիկ աշխատանքներին։
Երկու դպրոցներում էլ Տեսչական մարմնի ղեկավար կազմի և մասնագետների կողմից արձանագրվել են շինարարական նորմերի խախտումներ։ Դրանց հիմքով Տեսչական մարմնի ղեկավարը շինարարության պատասխանատուներին տեղում տվել են պարտադիր կատարման ցուցումներ՝ շինարարական աշխատանքներն իրականացնել նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան։ Միաժամանակ Տեսչական մարմնի պատասխանատուներին հանձնարարվել է նշված աշխատանքների նկատմամբ խիստ վերահսկողությունը դարձնել պարբերական։
Նշենք, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմը և մասնագետները վերահսկողությունը պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ շարունակելու են իրականացնել առավել խիստ և շարունակական ձևով՝ ապահովելու դրանց պատշաճ որակը։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10