ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի Տավուշի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերի 29 փողոց, 25/2 հասցեում շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտ՝ հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանի և Նոյեմբերյան համայնքի Մ-4 ճանապարհ հասցեում գտնվող «Կ. Ա.» Ա/Ձ-ի կողմից շահագործվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանի՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ։
Հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում նշված լցակայաններում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման, ինչպես նաև մարդկանց կյանքի, առողջության ու անվտանգության համար։
Հաշվի առնելով խախտումների ռիսկայնության ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են նշված լցակայանների գործունեությունն ամբողջությամբ դադարեցնելու որոշումներ։
Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության և Տավուշի տարածքային ստորաբաժանումների մասնագետների կողմից տարված համատեղ աշխատանքի արդյունքում տնտեսավարողները սեփական միջոցներով ապամոնտաժել են ՀԱԳ լցակայանները։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10