2025 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը և ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը քաղաքացիների հերթական ընդունելություն անցկացրին։
Ընդունելության ընթացքում քննարկվեց էներգետիկայի և էներգասպառման ոլորտին առնչվող խնդիրներ՝ մասնավորապես քաղաքացու սեփական հողամասում գործող ենթակայանի տեխնիկական կանոնների պահանջների պահպանման վերաբերյալ։
Քաղաքացին ներկայացրեց իր խնդիրները, մտահոգությունները։ Տեղում ուսումնասիրվեց գործին առնչվող փաստաթղթերի փաթեթը և Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվեց համապատասխան հանձնարարական և խորհրդատվություն՝ ներկայացված խնդրի հետագա լուծման նպատակով։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10