ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրի 32-րդ փողոցի 1-ին հողամաս հասցեում գործող «Էդո Սարուխ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող բենզալցակայանի և հեղուկ գազի լցավորման կայանի նկատմամբ։
Հետազոտության արդյունքում արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղիղ սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և քաղաքացիների անվտանգության համար։
Հաշվի առնելով խախտումների ռիսկայնության և վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 24-ին ընդունվել է որոշում՝ դադարեցնելու տվյալ լցակայանների գործունեությունը։
Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության, ինչպես նաև Արմավիրի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից իրականացված բացատրական աշխատանքի արդյունքում տնտեսավարողը սեփական միջոցներով կամավոր ապամոնտաժել է լցավորման կայանները։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10