ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի նախաձեռնությամբ անցկացվել է աշխատանքային քննարկում՝ ինարարական աշխատանքների նկատմամբ իրականացվող վերահսկողության և հրդեհային անվտանգության պահանջների ապահովման խնդիրներին։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը և ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը։ Քննարկվել են ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։ Քննարկմանը մասնակցել են նաև հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը և Լիլիթ Կիրակոսյանը։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10