2025 թվականի նոյեմբերի 28-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությամբ կայացել է «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» խորագրով աշխատաժողով, որի նպատակն էր բարձրացնել նախադպրոցական կրթական հաստատությունների անվտանգության մակարդակը, քննարկել տեխնիկական և հրդեհային անվտանգության իրականացման ընթացիկ մեխանիզմները և առաջարկել բարելավման լուծումներ։
Աշխատաժողովի շրջանակում «Լիանա-մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում հանդես է եկել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Արտեմ Գասպարյանը՝ ներկայացնելով «Նախադպրոցական հաստատություններում հրդեհային և տեխնիկական անվտանգության ապահովումը» թեման։ Ելույթում ՏՄ մասնագետը ներառել է գործնական ամփոփ դիտարկումներ անվտանգության նորմերի բացատրության, ռիսկերի նվազեցման մեխանիզմներ և արտակարգ իրավիճակներում արձագանքման քայլեր վերաբերյալ։
Քննարկման ընթացքում առանձնացվել են՝
• հրդեհային անվտանգության առաջնային պահանջները մանկապարտեզներում
• տեխնիկական անվտանգության պահպանման պարտադիր բաղադրիչները
• տարհանման և ահազանգման կազմակերպման արդյունավետ քայլերը
• կանխարգելիչ մոտեցումների ներդրման անհրաժեշտությունը
Հավելենք, որ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից նման հանդիպումների իրականացումը նպաստում է նախադպրոցական հաստատություններում անվտանգության մշակույթի ձևավորմանը, կանխարգելիչ մեխանիզմների ամրապնդմանը և երեխաների համար անվտանգ ու պաշտպանված միջավայր ապահովելու գործընթացին։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10