Այսօր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում կայացավ քաղաքացիների՝ 2026 թվականի տարեսկզբի առաջին ընդունելությունը։ Քաղաքացիներին ընդունեցին Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը և ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին քաղաքաշինական գործունեության վերահսկողության, էներգետիկայի և էներգասպառման ոլորտներին առնչվող մի շարք հարցեր։
ՏՄ ղեկավար կազմը տեղում մանրամասն ուսումնասիրեց քաղաքացիների կողմից բարձրաձայնված խնդիրների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի ամբողջական փաթեթը։
Բարձրացված հարցերին օրենքով սահմանված կարգով լուծում տալու նպատակով՝ Գարեգին Խաչատրյանը պատասխանատու ստորաբաժանումներին տվեց համապատասխան հանձնարարականներ։
Միաժամանակ, քաղաքացիներին տրամադրվեց մասնագիտական խորհրդատվություն՝ խնդիրների առաջիկա կարգավորման ուղիների վերաբերյալ։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10