ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականով՝ Տեսչական մարմնի որակի ապահովման վարչությունը նախաձեռնել և իրականացրել է իրազեկման բնույթի խորհրդատվական հանդիպում՝ նվիրված դատական վարույթներում Տեսչական մարմնի դեմ կայացված վճիռների վերլուծությանը։
Խորհրդատվական հանդիպման ընթացքում ներկայացվել է կայացված դատական ակտերում վերլուծված վարչարարության իրավաչափության և կարգավորող նորմատիվ ակտերի մեկնաբանությունները, ամփոփվել են վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում առկա թերությունները։
Մասնավորապես՝
• բացահայտվել են վարչական ակտերի անվավեր ճանաչման հիմնական պատճառները,
• մեկնաբանվել են որոշ նորմերի կիրառման մեխանիզմները,
• ընդգծվել է նույնանման հանգամանքների դեպքում վարչարարության միատեսակ իրականացման վարքագծի կարևորությունը։
Միջոցառումն անցկացվել է հեռավար ձևաչափով (Zoom հարթակ), ինչը ապահովել է Տեսչական մարմնի ինչպես կառուցվածքային, այնպես էլ տարածքային ստորաբաժանումների մասնագետների մասնակցությունը։
Նմանատիպ իրազեկող խորհրդատվությունները Տեսչական մարմնում միտված են վարչարարության որակի բարձրացմանը, իրավաչափ վարքագծի ձևավորմանը և մասնագիտական գիտելիքների գործնական կիրառման կատարելագործմանը։
Գործընթացը կկրի շարունակական բնույթ՝ նպաստելով դատական վեճերի նվազեցմանը, պետական ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և Տեսչական մարմնի նկատմամբ հանրային վստահության շարունակական ամրապնդմանը։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10